01
01
01
01
01
01

Բջջային հեռախոս «Կանչի Կոճակով»

Ընտանիքի ակտիվ ապրելակերպ վարող տարեց անդամների համար, ովքեր հաճախ են իրենց ժամանակն անցկացնում ամառանոցում կամ գտնվում են տան սահմաններից դուրս: Տվյալ հեռախոսը հարմար է նաև երեխաների համար, այն հուսալի է և դյուրին օգտագործման մեջ, չունի խաղեր և միացում ինտերնետին, ինչը շեղում է երեխայի ուշադրությունը:

Հարմար, օգտագործման մեջ պարզ, խոշոր կոճակներ ունեցող հեռախոսի միջոցով հնարավոր է հեշտությամբ հավաքել ցանկալի հեռախոսահամարը, իսկ հեռախոսի հակառակ կողմում գտնվող «Կանչի Կոճակի» օգնությամբ կարելի է ուղիղ կապ հաստատել Օգնության Կենտրոնի գործակալի հետ:


Լրացուցիչ հնարավորություններ.

  • Բարձրախոս
  • Ներկառուցված լուսարձակ
  • Ներկառուցված FM-ռադիո, որն աշխատում է առանց ականջակալի միացման
  • Անաղմուկ ռեժիմի ավտոմատ անջատման ժամանակաչափ

Կոմպլեկտի մեջ մտնում է հեռախոս, ականջակալ, ռուսերեն լեզվով օգտագործման ուղեցույց, լիցքավորման սարք:

 

Միացման համար անհրաժեշտ է SIM-քարտ:

 

Արտադրող: Just5, Եվրոպա:

 

Ծանոթացեք Միշտ Կողքին® ծառայության մանրամասներին և «Կանչի Կոճակի» աշխատանքին կամ դիմեք մեզ, և մենք կօգնենք ընտրել համապատասխան ծառայությունը:

 

   


Տեղեկություններ հեռախոսի վերաբերյալ.

   
Քաշը` 75 գր
Չափերը`   103 x 49 x 14,8 մմ (Ե x Լ x Բ)
Ստեղնաշարի չափը` 14 մմ x 13 մմ
Էկրան` 

Միագույն, նարնջագույն լուսավորությամբ

 Էկրանի տառաչափ` մինչև 9 մմ

Մարտկոց`   Ծավալ 1000 mAh
Աշխատանք սպասման ռեժիմում - 14 ժամ
Աշխատանք խոսելու ռեժիմում - 8 ժամ
Հեռախոսային գրքույկ`  գրառումների քանակ` 100 կոնտակտ հեռախոսի հիշողության մեջ, 220 կոնտակտ SIM-քարտի հիշողության մեջ
Զանգ`  

Պոլիֆոնիկ զանգ

Զանգի բարձրություն 20 Դբ

Բարձրախոսի բարձրություն 1 Դբ

Միացման բնիկներ` Լիցքավորման սարքի միացման բնիկ, ականջակալի միացման բնիկ, փոքրիկ գոտիների ամրացման հնարավորություն