01
01
01
01

«Կանչի Կոճակ» անկման սենսորային ցուցիչով՝ բջջային միացմամբ բազային սարքի համար

Եթե հավանական է, որ Ձեր մտերիմը գիտակցության կորուստ կարող է ունենալ և ընկնել, ապա նա չի հասցնի սեղմել «Կանչի Կոճակը»: Այսպիսի դեպքերի համար մենք խորհուրդ ենք տալիս ձեռք բերել «Կանչի Կոճակ»` համալրված անկման սենսորային ցուցիչով:

«Կանչի Կոճակի» մեջ ներկառուցված անկման սենսորային ցուցիչը ինքնուրույն ազդանշան կուղարկի Օգնության Կենտրոն` ավտոմատ կերպով հաստատելով անկման փաստը:

 

Ծառայության առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում «Կանչի Կոճակը» միշտ Ձեզ մոտ պահել:

 

Արտադրող: Tunstall Healthcare (UK) Ltd., Մեծ Բրիտանիա:


Ծանոթացեք Միշտ Կողքին® ծառայության մանրամասներին և «Կանչի Կոճակի» աշխատանքին կամ դիմեք մեզ, և մենք կօգնենք ընտրել համապատասխան ծառայությունը:

 

    

 

Տեղեկություններ սարքավորման վերաբերյալ.

 
Քաշը` 50 գր
Չափերը` 46 x 38 x 12 մմ (Լ x Ե x Բ)
Գործողության տարածությունը` մինչև 50 մետր տան պայմաններում, մինչև 200 մետր բաց տարածքում 
Մարտկոցի աշխատանքի տևողությունը`


մինչև 2 տարի (չփոխարինվող)

Հաճախականությունը` 869.2125 MHz / 869.2375 MHz
Գործողության տարածությունը` մինչև 50 մետր տան պայմաններում
Անջրաթափանցություն` IP67, մինչև 1 մետր, մինչև 30 րոպե։ Կարելի է օգտագործել ինչպես ցնցուղ ընդունելիս, այնպես էլ լոգանքի ժամանակ, թեև, ցանկալի է խուսափել լոգարանի մեջ ընկղմելուց
Խնամքը՝ մաքրել ջրով և օճառով
Պլաստիկ՝ պատրաստված է ալերգիա չառաջացնող պլաստիկից
Ջերմաստիճանը` +5°C-ից մինչև +40°C