01
01
01
01
01
01

Անջրաթափանց «Կանչի Կոճակ» և բջջային միացմամբ բազային սարք

Ծառայությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիրում են հաճախ տանից դուրս գալ և իրենց ազատ ժամանակը  անց կացնել դրսում կամ հողամասում։ 

Բջջային միացմամբ բազային սարքի շնորհիվ ապահովվում է շուրջօրյա հասանելիություն Օգնության Կենտրոնին նույնիսկ տան սահմաններից դուրս, անկախ գտնվելու վայրից։ Արտակարգ իրավիճակում ծառայության օգտագործողը կարող է օգնության կանչել` կիրառելով փոքրիկ «Կանչի Կոճակը»: Անջրաթափանց «Կանչի Կոճակը» թույլ է տալիս օգնության կանչել ցանկացած իրավիճակում, նույնիսկ երբ ցնցուղ եք ընդունում:

 

Փաթեթի մեջ մտնում են անջրաթափանց «Կանչի Կոճակ», որի մարտկոցի գործողությունը բավարար է 100,000 կանչի համար, ինչպես նաև տարատեսակ աքսեսուարներ և փոքրիկ գոտիներ` կոճակը հարմար ձևով կրելու համար: Բջջային միացմամբ սարքի մարտկոցն աշխատում է 2 շաբաթից ավելի (420 ժամ), ինչը հատկապես հարմար է քաղաքից դուրս գտնվելիս:

Ծառայության առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում «Կանչի Կոճակը» միշտ Ձեզ մոտ պահել:
Կախված գտնվելու վայրից՝ կարելի է սարքը միացնել ինչպես բջջային այնպես էլ քաղաքային ցանցին, ինչը զգալիորեն կբարձրացնի Ձեր անվտանգությունը:

 

Գործողության տարածությունը: մինչև 150 մետր բաց տարածքում:

 

Բազային սարքի միացման համար անհրաժեշտ է SIM-քարտ կամ հեռախոսագիծ:

 

Արտադրող՝ Tunstall Healthcare (UK) Ltd., Մեծ Բրիտանիա:


Ծանոթացեք Միշտ Կողքին® ծառայության մանրամասներին և «Կանչի Կոճակի» աշխատանքին կամ դիմեք մեզև մենք կօգնենք ընտրել համապատասխան ծառայությունը:

 

      

 

Տեղեկություններ սարքավորման վերաբերյալ.

 
   
Բազային սարք  
Քաշը`  430 գր (939 գր փաթեթավորմամբ)
Չափերը` 185 x 122 x 41մմ (Ե x Լ x Բ)
Էլեկտրականության
անջատման դեպքում ռեզերվային մարտկոց`
1200 mAh
Ռեզերվային մարտկոցի
աշխատանքի տևողությունը`
420 ժամ
Հաճախականությունը` 869.2125 MHz, համաձայն ETSI EN300 220 2 Category 1[1] պահանջների
Միացումներ՝ 16 ռադիո միացում Tx4 կամ ռադիոսարքերի
Ռեզերվային մարտկոց՝ 3,6V 2000 mAh NiMH
Ռադիո հաճախականություն՝ 869 MHz
Միջավայրը՝ ջերմաստիճանը` 0-45° С, խոնավությունը` 0-80%

 

Կանչի Կոճակ
Քաշը`  7 գր
Չափերը`              36 x 27 x 14 մմ (Ե x Լ x Բ)
Գործողության տարածությունը` մինչև 100 մետր ներսում, մինչև 150 մետր բաց տարածքում
Հաճախականությունը`   869.2125 MHz (Class 1) and 868 MHz
Մարտկոցի  աշխատանքի տևողությունը`          100,000 կանչ
Անջրաթափանցություն` IP67 (մինչև 1 մետր մինչև 30 րոպե)։ Կարելի է օգտագործել ինչպես ցնցուղ ընդունելիս, այնպես էլ լոգանքի ժամանակ, թեև,  ցանկալի է խուսափել լոգարանի մեջ ընկղմելուց
Միջավայրը՝ ջերմաստիճանը` 0-45° С

 


[1] Category 1 ընդունիչները կիրառվում են բարձր հուսալիության կարճալիքային սարքերում, որոնք օգտագործվում են մարդկային կյանքի հետ առնչվող համակարգերում, որտեղ սխալները կարող են անդրադառնալ մարդու ֆիզիկական վիճակի վրա: 

կյանքի հետ առնչվող համակարգերում, որտեղ սխալները կարող են անդրադառնալ մարդու ֆիզիկական վիճակի վրա:                      

 

Տեղեկություններ արտադրողից.