01
01
01
01
01
01

«Կանչի Կոճակ» համալրված անկման սենսորային ցուցիչով՝ բազային սարքի համար

Եթե հավանական է, որ Ձեր մտերիմը գիտակցության կորուստ կարող է ունենալ և ընկնել, ապա նա չի հասցնի սեղմել «Կանչի Կոճակը»: Այսպիսի դեպքերի համար  խորհուրդ ենք տալիս ձեռք բերել «Կանչի Կոճակ»` համալրված անկման սենսորային ցուցիչով:

 

Սարքի մեջ ներկառուցված անկման սենսորային ցուցիչը ինքնուրույն ազդանշան կուղարկի Օգնության Կենտրոն` ավտոմատ կերպով գրանցելով ընկնելու փաստը:

 

Խորհուրդ է տրվում «Կանչի Կոճակը» միշտ Ձեզ մոտ պահել:

 

Արտադրող՝ Tunstall Healthcare (UK) Ltd., Մեծ Բրիտանիա։

 

Ծանոթացեք Միշտ Կողքին® ծառայության մանրամասներին և «Կանչի Կոճակի» աշխատանքին կամ դիմեք մեզ և մենք կօգնենք ընտրել համապատասխան լոըծումը:

 

    

 

Տեղեկություններ սարքավորման վերաբերյալ.

 
Քաշը` 25 գր
Չափերը` 58 x 38 x 14 մմ (Ե x Լ x Բ)
Մարտկոց` CR2450 (3V Lithium cell)
Մարտկոցի աշխատանքի տևողությունը` մինչև 1 տարի
Հաճախականությունը` 869.2125 MHz, համաձայն ETSI EN300 220 2 Category 1[1] պահանջների
Գործողության տարածությունը` մինչև 50 մ տան պայմաններում
Անջրաթափանցություն` IP67 (մինչև 1 մետր, մինչև 30 րոպե)

     


[1] Category 1 ընդունիչները կիրառվում են բարձր հուսալիության կարճալիքային սարքերում, որոնք օգտագործվում են կենցաղային համակարգերում, որտեղ սխալները կարող են անդրադառնալ մարդու ֆիզիկական վիճակի վրա: 

 

Տեղեկություններ արտադրողից.