Վստահություն և ազատություն ամեն օր


Միշտ Կողքին® ծառայությունը մշակվել է անհատական անհետաձգելի արձագանքման համակարգի (Personal Emergency Responce System) հիման վրա: Համակարգը ԱՄՆ-ում և եվրոպական զարգացած երկրներում կիրառվում է որպես յուրահատուկ լուծում, ինչը թույլ է տալիս ժամանակին օգնության հասնել արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց` կանխելով դժբախտ պատահարների ծանր հետևանքները:

Սարքավորման ստանդարտ փաթեթի մեջ ներառված է հեռախոսագծին կամ բջջային օպերատորին միացած ոչ մեծ բազային սարք և փոքրիկ «Կանչի Կոճակ», որն օգտագործողին միացնում է Օգնության Կենտրոնի հետ: 

 

Մեր ծառայությունը հասանելի է շուրջօրյա և ուղղակի անփոխարինելի է այն դեպքերում, երբ անձն ի վիճակի չէ ինքնուրույն զանգել և օգնության կանչել. ընկել է տանը կամ փողոցում, վատառողջ է, հանկարծակի կաթված է ստացել, կորցրել գիտակցությունը, մոլորվել կամ մոռացել է  իր հասցեն:

 

Միշտ Կողքին® ծառայությունը նախատեսված է. 

  • ժամանակի մեծ մասը տանը միայնակ անցկացնող տարեց մարդկանց համար,
  • որոշակի հիվանդություններ (օր.` սիրտ-անոթային հիվանդություններ, էպիլեպսիա, հիշողության խախտումներ) ունեցող  տարբեր տարիքի մարդկանց համար,
  • սահմանափակ կարողություններով մարդկանց համար,
  • օգնության  կարիք ունեցող  մեծահասակների և երեխաների համար, ովքեր հայտնվել են արտակարգ իրավիճակնում,
  • երեխաների համար, ում անվտանգության համար Դուք անհանգստանում եք: 
 
Ձեր հանգստությունն ու ազատությունն ամեն օր

 

Դուք կարող եք չանհանգստանալ Ձեր հարազատների համար որտեղ էլ որ լինեք. աշխատավայրում, թե արձակուրդում, ընկերների մոտ, թե գործուղման մեջ և, նույնիսկ այն դեպքում, երբ պարզապես հեռու եք բնակվում:

 

Դուք միշտ նրանց կողքին եք:

 

Թեև Միշտ Կողքին® ծառայությունը նախատեսված չէ փոխարինելու իրական մարդկային հոգատարությունը, այն օգնում է ընտանիքի անդամներին վստահ լինել` իմանալով, որ օգնությունը միշտ մոտ է, որտեղ էլ որ լինեն Ձեր մտերիմները` տանը, փողոցում կամ ամառանոցում:


 

how it works_schemeԱրտակարգ իրավիճակում հայտնված մարդը կարող է օգնության կանչել` սեղմելով փոքրիկ «Կանչի Կոճակը»: Օգնության Կենտրոնում զանգ ստանալիս բժշկական պատրաստվածությամբ գործակալն էկրանին կտեսնի տվյալ օգտագործողի տվյալները, բոլոր հիվանդությունների և դեղամիջոցների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների վերաբերյալ կարևոր տեղեկությունները, ինչպես նաև Միշտ Կողքին® ծառայության աշխատակիցների հետ նախապես պայմանավորված գործողություններն ու օգտագործողի և նրա վստահված անձանց կոնտակտային տվյալները:


Զանգի ընթացքում Կենտրոնի գործակալը օպերատիվ կերպով կվերլուծի իրավիճակը և կահազանգի համապատասխան ծառայությանը (շտապ օգնություն, հրշեջ ծառայություն, ոստիկանություն) և կտեղեկացնի վստահված անձանց (բուժող բժշկին, բարեկամին, հարևանին) դեպքի մասին: Մենք անմիջապես օգնություն կկանչենք, նույնիսկ եթե Ձեր մտերիմն ի վիճակի չլինի խոսել կամ ժամանակին և ադեկվատ կերպով նկարագրել իրավիճակը:

Մեր գործակալը անընդհատ կապի մեջ կմնա՝ մինչև համապատասխան օգնության ժամանման պահը: 

 

 

Միշտ Կողքին® ծառայության հետ կյանքը թեթև է


Անհոգ զբաղվեք Ձեր առօրյա գործերով, ազատ տեղաշարժվեք և մի սահմանափակեք Ձեր գործողությունները՝  կատարեք գնումներ, զբոսնեք, աշխատեք տնամերձ  հողամասում. մեր ծառայությունը միշտ Ձեզ հետ է:


Մեր ծառայության հիմնական բնութագրերն ու առավելություններ են. 


  • Օգնության կենտրոնի շուրջօրյա հասանելիությունը:
  • Օգտագործման պարզությունը. ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ: «Կանչի Կոճակի» ընդամենը մեկ հպումով Դուք անմիջապես կմիանաք Օգնության Կենտրոն:

  • Անկման սենսորային ցուցիչը ավտոմատ կերպով կհաստատի մարդու ընկնելու փաստը և ինքնուրույն ազդանշան կուղարկի Օգնության Կենտրոն:
  • Անջրաթափանց «Կանչի Կոճակը», որը թույլ է տալիս օգնության կանչել ցանկացած պահի, նույնիսկ երբ Դուք ցնցուղ եք ընդունում:

  • Տեղաշարժվելու անվտանգությունը. տան սահմաններից դուրս օգտագործման համար նախատեսված «Կանչի Կոճակը» համալրված է անկման սենսորային ցուցիչով, GPS և GEO տեղակայման համակարգերով:

  • Կրելու հարմարավետությունը. այն միշտ Ձեզ հետ է: «Կանչի Կոճակի»  հետ տրվում են տարբեր աքսեսուարներ և փոքրիկ գոտիներ, որոնց միջոցով այն կարող եք կրել Ձեզ համար ամենահարմար ձևով (օր.` ձեռքին կամ գոտկատեղին): Այն կարելի է կրել նաև գրպանում: Քնած ժամանակ կրելու համար նախատեսված է նաև հարմարավետ, ձգվող գոտի:

  • Ապահովություն և որակի երաշխիք արտադրողի կողմից. մենք օգտագործում ենք անհատական անհետաձգելի արձագանքման համակարգերի համաշխարհային առաջատար անգլիական Tunstall, և առաջատար ու նորարարական տեխնոլոգիաներով հայտնի կանադական Laipak Technology Inc. ընկերությունների սարքավորումները և տեխնոլոգիաները, ինչպես նաև բջջային հեռախոսների արտադրության եվրոպական շուկայում ամենաարագ աճող ընկերություններից մեկի` Just 5-ի սարքավորումները: