Ընկերության մասին

Յուրաքանչյուր մարդ կարող է հայտնվել արտակարգ իրավիճակում և անհետաձգելի օգնության կարիք ունենալ: Նմանատիպ իրավիճակների համար արտասահմանյան երկրներում հայտնի է 911 ծառայությունը, ինչն ապահովում է շտապ կամ այլ ծառայության օգնության ժամանումը և փրկում հազարավոր կյանքեր:

 

«ԿԱՆՉ.ԱՄ» ընկերությունը` ուսումնասիրելով ԱՄՆ-ի և արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների բազմամյա փորձը տվյալ ոլորտում` մշակել է Միշտ Կողքին® ծառայությունը: Ծառայությունը ստեղծված է անհատական անհետաձգելի արձագանքման համակարգի հիման վրա, որը համադրում է առողջապահության և հեռահաղորդակցման ոլորտների առաջատար տեխնոլոգիաները:

 

Ներկայումս շատ հայ ընտանիքների համար մտահոգող հարց է դառնում տարեց հարազատների խնամքը կամ երեխաներին առավել ուշադրության ապահվումը այն դեպքերում, երբ ընտանիքի մյուս անդամները աշխատավայրում են կամ հեռու են գտնվում: Հասկանալով այդ պահանջը, մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք թույլ են տալիս հոգ տանել հարազատների ու մտերիմների մասին` վստահ լինելով, որ օգնությունը միշտ կողքին է: