FAQ

Ինչու՞ է անհրաժեշտ Միշտ Կողքին® ծառայությունը և «Կանչի Կոճակը»

Մեր ծառայության հիմնական առավելությունն է ահազանգի ստացման դեպքում օգնության առավելագույնս օպերատիվ կազմակերպումն ու ապահովումը:  Նույնիսկ բջջային հեռախոսի առկայությունն ու հոգատար բարեկամների ու հարևանների ներկայությունը դեռ երաշխիք չէ, որ դուք կկարողանաք կապվել նրանց հետ անհրաժեշտ պահին: Հեռախոսի  մարտկոցը կարող է լիցքաթափվել, կապը խափանվել, իսկ բարեկամը կամ հարևանը կարող են զբաղված լինել այդ պահին և չարձագանքեն զանգին:

Շատերը հարցնում են, ինչու՞ է ինձ անհրաժեշտ այս ծառայությունը, եթե ես ինքս կարող եմ շտապ օգնություն կանչել կամ ինքնուրույն օգնության հասնել: Այո՛, հաճախ մենք հենց այդպես էլ վարվում ենք:

Բայց ի՞նչ անել, եթե Դուք չհասցնեք: Լիցքաթափվել է հեռախոսի մարտկոցը կամ այն մոռացել եք տանը, հեռու եք գտնվում կամ զանգի պահին գործնական հանդիպման եք, մեկնել եք գործուղման կամ հանգստի:

Հենց այս դեպքերի համար է նախատեսված է «Կանչի Կոճակը»: Օգնության Կենտրոնի գործակալները կպատասխանեն ստացված զանգին օրվա ցանկացած պահի` գիշեր, թե ցերեկ, առանց խուճապի մատնվելու կգնահատեն իրավիճակը և անմիջապես կդիմեն համապատասխան ծառայություններին ու կտեղեկացնեն հարազատներին դեպքի մասին:


Ես կարիք չունեմ հավելյալ կապի միջոցների, իմ բջջային հեռախոսը թույլ է տալիս միշտ կապի մեջ լինել

Այո՛, Դուք ճիշտ եք, բջջային հեռախոսները հեշտացրել են մեր կյանքը և թույլ են տալիս միշտ կապի մեջ լինել հարազատների հետ: Սակայն «Կանչի Կոճակն» ունի ևս մի քանի առավելություն: Այն անջրաթափանց է, ինչը թույլ կտա անհապաղ օգնության կանչել նույնիսկ ցնցուղի տակ կամ սպասք լվանալիս: Անկման սենսորային ցուցիչով «Կանչի Կոճակը» կարող է ավտոմատ կերպով ազդանշան ուղարկել Օգնության Կենտրոն, եթե հանկարծակի վատ եք զգացել, կորցրել եք գիտակցությունը, ընկել ու վնասվածք եք ստացել և ի վիճակի չեք ինքնուրույն օգնության կանչել:


Ինչու՞ է անհրաժեշտ «Կանչի Կոճակը», եթե ես կարող եմ միանգամից շտապ օգնություն կանչել

Միշտ Կողքին® ծառայությունը առաջին հերթին օգնում է նվազագույնի հասցնել ռիսկերը և անցանկալի հետևանքները այն դեպքերում, երբ մարդն ինքնուրույն չի հասցնում օգնության կանչել: Դժբախտ պատահարների հետևանքները նվազեցնելու համար ավելի հեշտ է դրանք կանխել:


Ինչու՞ տանը կրել «Կանչի Կոճակ», ես ինձ այնտեղ ապահով եմ զգում

«Կանչի Կոճակը» և անկման սենսորային ցուցիչով բազային սարքը հատկապես օգտակար է տարեց մարդկանց համար: Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, 65 տարեկանից բարձր մարդիկ տարեկան մեկ կամ ավելի անգամ ընկնում են։ Դեպքերի 50%-ը տեղի է ունենում տանը (զուգարան գնալիս, լոգարանում կամ խոհանոցում), որոնցից 80%-ի ժամանակ ընտանիքի այլ անդամները կողքին չեն լինում,  և ընկնողների մեծ մասը ի վիճակի չի լինում ինքնուրույն բարձրանալ և օգնության կանչել: Մեր ծառայութունը ընձեռում է Ձեզ գործողությունների ազատություն՝ անկախ գտնվելու վայրից և օրվա ժամից:


Իմ հարազատներին պետք չէ Միշտ Կողքին® ծառայությունը, նրանք միշտ ուշադրության ներքո են

Թեև Միշտ Կողքին® ծառայությունը նախատեսված չէ փոխարինելու մարդկային խնամքն ու հոգատարությունը, այն օգնում է էլ ավելի շատ հոգ տանել Ձեր հարազատների և մտերիմների մասին՝ պարգևելով կյանքի նոր որակ թե Ձեզ, թե Ձեր ընտանիքի անդամներին: Այն նաև վստահություն և ազատություն է տալիս այն մարդկանց, ովքեր առողջական տարբեր խնդիրների պատճառով մնում են տանը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ շատերը  հիմա աշխատում են և չեն կարողանում ժամանակի մեծ մասն անցկացնել իրենց ծնողների և բարեկամների հետ: Խնամակալի ամենօրյա ծառայությունը շատ թանկ արժե և չի ապահովում շուրջօրյա ուշադրություն: Միշտ Կողքին® ծառայության հետ կարող եք զբաղվել Ձեր առօրյա գործերով՝ հանգիստ և ազատ տեղաշարժվել. գնումներ կատարել, զբոսնել այգում, մշակել հողամասը՝ իմանալով, որ օգնությունը միշտ կողքին է:


Որո՞նք են Օգնության Կենտրոնի գործակալի գործողությունները զանգի ժամանակ

Մեր բոլոր գործակալները բարձր  որակավորում ստացած, բժշկական պատրաստվածությամբ մասնագետներ են: Զանգը  ստանալուն պես գործակալի էկրանին հայտվում է օգտագործողի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը: Մասնավորապես՝ հիմնական հիվանդությունները, ալերգիկ ռեակցիաները, բարեկամների կամ վստահված անձանց կոնտակտային տվյալները: Ըստ նախնական պայմանավորվածության գործակալը որոշում է կայացնում առաջին հերթին. զանգել հարազատին, հարևանին, թե անմիջապես դիմել համապատասխան ծառայությանը: Մինչ օգնության հասնելը, մեր գործակալը կապի մեջ կմնա օգտագործողի հետ՝ հոգեբանական աջակցություն  կամ  որոշակի ցուցումներ տալու համար: Գործակալը նաև տեղեկատվություն կտրամադրի բժշկին օգտագործողի հիմնական հիվանդությունների, ալերգիաների և այլ կարևոր նշումների մասին, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ օգնություն ցույց տալ:


Ի՞նչ անել, եթե զանգը ընդհատվել է, կամ Օգտագործողը չի հասցրել կամ չի կարողացել տեղեկացնել իրավիճակի մասին:

Որպեսզի Օգնության Կենտրոնի գործակալը քայլեր ձեռնարկի, մեկ ազդանշանը՝ ստացած «Կանչի Կոճակից», բավական է: Այսինքն, եթե նույնիսկ կապն ընդհատվի կամ օգտագործողը ի վիճակի չլինի խոսել, կորցրել է գիտակցությունը, բայց հասցրել է սեղմել Կոճակը, օգնությունն ամեն դեպքում կհասնի: Գործակալն առաջին հերթին կփորձի կապվել օգտագործողի հետ և ճշտել իրադրությունը: Եթե չի հաջողվում կապ հաստատել, գործակալն առաջնորդվում է նախապես պայմանավորված գործողություններով: Օրինակ՝ սկզբում տեղեկացնում է  մոտիկ բարեկամին, այնուհետև արդեն դիմում է կամ շտապ օգնության ծառայությանը կամ անձնական բժշկին:


Ի՞նչ անել, եթե Կանչի Կոճակը դադարում է աշխատել կամ ազդանշան ուղարկել

Մենք օգտագործում ենք տվյալ ոլորտի միջազգային առաջատար արտադրողների` անգլիական Tunstall, կանադական Laipac Technology Inc., ինչպես նաև Just 5 եվրոպական ընկերության նորագույն տեխնոլոգիաները: Դա թույլ է տալիս մեզ վստահաբար երաշխավորել առաջարկվող ծառայությունների հուսալիությունն ու որակը: Բայց և այնպես, խնդիրների առաջացման դեպքում մենք կփոխարինենք Ձեր սարքը նորով՝ համաձայն պայմանագրում նշված պայմանների:


Ի՞նչ անել, եթե պատահաբար սեղմել եք «Կանչի Կոճակը»

Եթե օգտագործողը ուղարկել է կեղծ ահազանգ՝ պատահաբար սեղմելով «Կանչի Կոճակը», ապա հենց ինքը կարող է այն կասեցնել, երբ Օգնության Կենտրոնի գործակալը կկապվի նրա հետ: Այս դեպքում ահազանգը կընդհատվի, և տեղեկությունը չի գնա հարազատներին կամ վստահված անձանց: Այն կարելի է կասեցնել նաև կրկին սեղմելով «Կանչի Կոճակը» առաջիկա 20 վայրկյանների ընթացքում:


Կարելի՞ է ձեռք բերել Կանչի Կոճակ համալրված GPS համակարգով և անկման սենսորային ցուցիչով տան համար

Տեսականորեն, կարող եք ձեռք բերել «Կանչի Կոճակ» համալրված GPS համակարգով և անկման սենսորային ցուցիչով տան և դրա սահմաններից դուրս օգտագործելու համար: Սակայն, եթե օգտագործողը ժամանակի մեծ մասն անց է կացնում տանը, մենք խորհուրդ ենք տալիս միանալ «Կանչի Կոճակ» համալրված անկման սենսորային ցուցիչով ծառայությանը: Տան համար նախատեսված Կոճակը անջրաթափանց է և կարելի է օգտագործել նույնիսկ ցնցուղ ընդունելիս, որտեղ ընկնելու հավանականությունն ավելի մեծ է: Ինչպես նաև, սարքը կարիք չունի լիցքավորման (մարտկոցը աշխատում է ավելի քան մեկ տարի), այն շատ հարմար է կրել. սարքը թեթև է և կոմպակտ: 


Կարո՞ղ են բարեկամները «հետևել ինձ», եթե ես ծառայության օգտագործող եմ

Ո՛չ: Մեր ընկերությունը չի հետևում օգտագործողի տեղաշարժերին, եթե ահազանգը չի ուղարկվել Օգնության Կենտրոն օգտագործողի կողմից: Այն դեպքում, երբ հարազատը չի կարողացել կապվել ծառայության օգտագործողի հետ և նա անհանգստանում է վերջինիս համար, նա կարող է խնդրել մեր գործակալին կապվել օգտագործողի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք ամեն ինչ լավ է: Տվյալ ծառայությունը իրականցվում է միայն պայմնագրում նշված առաջնային կոնտակտային անձի համար: 


Ի՞նչ անել, եթե ես ուզում եմ հարազատիս համար ձեռք բերել Միշտ Կողքին® ծառայությունը, իսկ նա տարբեր պատճառներով հրաժարվում է

Որոշ դեպքերում, երբ Դուք ձեռք եք բերում «Կանչի Կոճակը» Ձեր բարեկամի համար, նա կարող է դա դիտարկել որպես անվստահություն իր ֆիզիկական կամ մտավոր կարողությունների նկատմամբ, հատկապես, երբ ծառայությունն իրականցվում է մեծահասակների համար, ովքեր ավելի շատ վստահում են հարազատին  կամ  հարևանին, քան նոր տեխնոլոգիաներին: Համենայն դեպս, նրանցից շատերը լավ յուրացրել են բջջային կապի միջոցները, ունեն սեփական համակարգիչ, օգտվում են համացանցից: «Կանչի Կոճակը» ևս մեկ կապի միջոց է, որն օգտագործողին տալիս է բացառիկ առավելություն՝ օգնության կանչել օրվա ցանկացած պահի, երբ դա իրեն հարկավոր է՝ չմտահոգվելով, որ կշեղի զավակներին աշխատանքից,  կամ կանհանգստացնի հարևանին:


Ինչպե՞ս վստահ լինեմ իմ հարազատի տվյալների գաղտնիության պահպանման վրա

Միշտ Կողքին® ծառայության հետ մենք երաշխավորում ենք Ձեր և Ձեր հարազատների տվյալների գաղտնիությունը և ամբողջականությունը: Ծառայության ակտիվացման ժամանակ մեր աշխատակիցները կնքում են պայմանգիր՝ երրորդ անձանց տվյալներ չտրամադրելու մասին: Մենք Ձեզ հետ համաձայնեցնում ենք բոլոր այն գործողությունները, որոնք ցանկանում եք իրականացվեն մեր գործակալների կողմից ահազանգի ստացման պահին, կազմում ենք վստահելի անձանց ցուցակ, ում պետք է մենք տեղեկացնենք առաջին հերթին: Այսպիսով, ոչ մի գործողություն չի իրականցվում առանց Ձեր իմացության:


Կարո՞ղ են Օգնության Կենտրոնի գործակալները բժշկական ցուցումներ տալ անհրաժեշտության դեպքում

Մեր գործակալները փորձառու մասնագետներ են հատուկ բժշկական պատրաստվածությամբ, ինչը թույլ է տալիս նրանց խելամիտ և ճշգրիտ գնահատել իրավիճակը Ձեր զանգի պահին: Սակայն նրանք չեն կարող Ձեզ տալ բժշկական ցուցումներ առողջության կամ դեղահաբ ընդունելու մասին, եթե Ձեզ վատ եք զգացել: Մենք հստակ առաջնորդվում ենք միայն Ձեզ հետ նախապես պայմանավորված գործողություններով և Ձեզ բուժող բժշկի ցուցումներով: