Խելացի տուն



Ձեր տան անվտանգությունը և պահպանությունը

 

Եթե Դուք հաճախ բացակայում տանից, ինքնաբերաբար մեծանում է  հրդեհի, ջրի արտահաոսքի կամ կողոպտիչների ներխուժման հավանականությունը:

Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ օգտվել Խելացի տուն  ծառայությունից:

 

Ծառայության մատուցման համար անհրաժեշտ է բնակարանում հեռախոսագծին կամ վերջինիս բացակայության դեպքում` SIM քարտի միջոցով GSM ցանցին միացող փոքրիկ բազային սարք տեղադրել:

 

Բազային սարքին միացվում են նաև ջրի և ծխի արտահոսքի կամ դռների և/կամ պատուհանների բացման տվիչներ: Տվիչներից որևէ մեկի միանալու դեպքում Բազային սարքն անմիջապես ազդանշան է ուղարկում Օգնության Կենտրոն: Բազային սարքում նաև տեղադրված է ջերմաստիճանային տվիչ, որը միանում է, եթե տվյալ տարածքում ջերմաստիճանը օգտագործողի կողմից նախանշված ջերմաստիճանային սահմաններից շեղվում է: